ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ դեմ է արտահայտվել 2022-ին Կիլիան Մբապեի պայմանագիրը երկարաձգելուն:
«Ես դեմ էի: Ավելին, կարծում էի՝ Մբապեին հարկավոր էր վաճառել 2022-ի ամռանը, երբ առաջարկ կար «Ռեալից», իսկ նրա պայմանագրի ավարտին 1 տարի էր մնում:
Կարծում եմ՝ այդքան մեծ միջոցներ ներդնել մեկ խաղացողի վրա, չափազանցություն էր: Ես հստակ դիրքորոշում ունեի. ոչ ոք չպետք է ակումբից բարձր լինի»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Le Figaro-ն:
Հիշեցնենք, որ Մբապեն 2024-ի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: