Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Don’t Look Up» ֆիլմի նկարահանման հրապարակում ստիպված է եղել փրկել իր երկու շների սառցե լճից: Այս մասին 47-ամյա արտիստը խոսել է Entertainment Weekly-ի հետ կլոր սեղանի ժամանակ: Ռեժիսոր Ադամ Մաքքեյը նրան հիշեցրել է թե ինչպես է պատմությունը տեղի ունեցել: Մյուս դերասանների խոսքով, խասկիներ Ջեքն ու Ջիլը, որոնց ԴիԿապրիոն իր հետ բերել է նկարահանման հրապարակ, շատ ակտիվ են եղել: «Երկու շներն էլ ընկել են սառցե լիճը»,– խոստովանել է ԴիԿապրիոն:
«Շներից մեկն ընկավ, և նա նետվեց լիճը՝ շանը փրկելու: Հենց նա հանեց մեկին, մյուսը ցատկեց լիճը», – ասել է նրա գործընկեր Ջենիֆեր Լոուրենսը:
«Մեկը սկսեց լիզել մյուսին, և մենք բոլորս հայտնվեցինք լիճում», – ասել է Դի Կապրիոն: Նա բացատրել է, որ շները ապրում են Լոս Անջելեսում և չեն հասկանում, որ ջրում կարող է ցուրտ լինել: