Logo

Լեոնարդո Բոնուչին` Իտալիայի Մ20 հավաքականի մարզչական շտաբում

16:49 / 22.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին սկսել է մարզչական կարիերա։

Ավանի ֆուտբոլիստն ընդգրկվել է Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի մարզչական շտաբում և կլինի գլխավոր մարզիչի օգնականը, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն 37-ամյա Բոնուչին նախորդ մրցաշրջանի վերջում էր ավարտել ֆուտբոլիստի կարիերան, իսկ ամռանը ստացել էր ՈՒԵՖԱ-ի Բ կարգի մարզչական արտոնագիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ