Logo

«Լեոն միշտ կստանար «Ոսկե գնդակը», եթե այն տրվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստին». Մեսիի թիմակից

15:52 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Ֆեդերիկո Ռեդոնդոն կարծում է, որ Լիոնել Մեսին միշտ պետք է ստանա «Ոսկե գնդակը»: 

«Յուրաքանչյուր մրցանակ տրվում է նվաճումների համար: Եթե «Ոսկե գնդակը» միշտ տրվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ապա այն միշտ պետք է ստանար Մեսին: Քանի դեռ Լեոն շարունակում է կարիերան, պետք է ստանա լավագույնի մրցանակը»,- Ռեդոնդոյի խոսքն է մեջբերում La Nacion-ը: 

Լիոնել Մեսին մրցանակին արժանացել է կարիերայում ութ անգամ: Նա այս ցուցանիշով լավագույնն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա