«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Լեոն Բեյլին մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Ռոմայում», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
«Ջալոռոսին» մրցաշրջանից հետո հնարավորություն կունենա ձեռք բերելու եզրային հարձակվողի տրանսֆերային իրավունքը։
2024/25 մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 38 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ։
✍ Leon Bailey is a new Roma player! 🐺
— AS Roma English (@ASRomaEN) August 20, 2025
📄 https://t.co/w4UYR4h4da#ASRoma pic.twitter.com/yL6gjja4OO
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


