Logo

Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց Գրան Պրիի մրցաշարը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:00 / 04.02.2022ՍՊՈՐՏ
null

Այսօր Բեռլինում մեկնարկեց շախմատի Գրան Պրիի խաղարկության առաջին փուլը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեկնարկային տուրում սպիտակներով 64-րդ քայլին հաղթեց Գուջրաթի Վիդիթին:

Խմբի մյուս զույգի՝ Դանիիլ Դուբովի և Վինսենտ Կեյմերի մրցախաղում ոչ-ոքի գրանցվեց: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի Դանիիլ Դուբովի հետ: A խմբում կայացած 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի:

Միավորը բաժանեցին Ալեքսանդր Գրիշչուկն ու Անդրեյ Եսիպենկոն, Հիկարու Նակամուրան և Էթիեն Բաքրոն: B խմբում Վլադիմիր Ֆեդոսեևը հաղթեց Գրիգորի Օպարինին, Ռադոսլավ Վոյտաչեկն էլ պարտության մատնեց Ռիչարդ Ռապորտին: D խմբում կայացած 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Ուեսլի Սոն և Լենիեր Դոմինգեսը, Պենտալա Հարիկրիշնան ու Ալեքսեյ Շիրովը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա