Logo

Լեո Մեսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

12:05 / 25.02.2025Ֆուտբոլ
null

Լեո Մեսին ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ալեքս Կանդալը

Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում ավարտել կարիերան առանց նոր «Կամպ Նաուում» խաղալու և ուզում է վերադառնալ հարազատ ակումբ, բայց կան խանգարող հանգամանքներ: Վերջին շրջանում այնքան էլ լավ չեն Մեսիի ու «Կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտայի հարաբերությունները: Դրանից բացի, «Բարսելոնան» միգուցե չկարողանա բավարարել Մեսիի ֆինանսական պահանջները: 

Հնարավոր է՝ «Բլաուգրանան» Մեսիին թիմ չհրավիրի՝ մտածելով, որ արգենտինացին կարող է փոխել ակումբի զարգացման ճանապարհը:

Մեսիի ու «Ինտեր Մայամիի» պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 672 գոլով «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ