Logo

Մեսի. «Հիմա սկսել եմ ուժային վարժություններ կատարել, նախկինում երբեք չէի անում»

15:43 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ու ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կիսվել է իր տեսակետով ֆիզպատրաստության մասին:

«Հիմա ես մեծ ուշադրություն եմ դարձնում ֆիզպատրաստությանը: 2014-ին ես զգացի, որ պետք է ինչ-որ բան փոխել: Այնքան էլ ինձ լավ չէի զգում ֆիզիկապես: Ինձ օգնեցին հանդիպել բժշկի հետ, որին հետագայում այցելեցի երկար տարիներ և բավականին շատ բան սովորեցի նրանից: Այնուհետև ես վերադարձա նրան, ինչ նախկինում անում էի, բայց այս անգամ այլ մեթոդով:

Շատ բան կախված է այն անձից, որը փորձում է ձեզ ուղղորդել և օգտակար լինել: Ես փորձել եմ աճել այս ընթացքում, վնասվածքների ժամանակ հետևողական եմ եղել ինքս իմ հանդեպ: Ես մարզասրահում կատարում եմ ուժային մի շարք վարժություններ, որոնք երբևէ չէի արել նախկինում:

Ես ավելացնում եմ այն, ինչը կարող է ինձ օգնել, որպեսզի հնարավորինս երկար կարողանամ խաղալ: Ես միշտ մարզվում եմ ամբողջ ուժով: Այսօր արդեն սկսել եմ ճանաչել ինձ, արդեն գիտեմ երբ կարող եմ 100 տոկոս ներդնել ուժերս մարզման ժամանակ, երբ՝ ոչ»,- Clank-ի հետ հարցազրույցում ասել է աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2023 թվականից է խաղում «Ինտեր Մայամիում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ դեկտեմբեր։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում։ Այս օրերն Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա