«Լևանտեն» գլխավոր մարզիչ Խուլիան Կալերոյին ազատել է պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Լևանտեն» 55-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 58 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի, կրել 17 պարտություն։
Վալենսիական ակումբն Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում 9 միավոր է վաստակել ու նախավերջին` 19-րդ տեղում է։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

