«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կազմել է 5 ֆուտբոլիստից բաղկացած երազանքի թիմը:
«Դարպասապահը կլինի Տաֆարելը: Բրազիլացու խաղը հիշում եմ դեռ 20 տարի առաջ, շատ էի սիրում նրա խաղին հետևել: Պաշտպանի դիրքում կընտրեմ Պույոլին:
Այժմ պետք է ընտրեմ հարձակողական ոճի 3 ֆուտբոլիստի: Կիսապաշտպաններից կընտրեմ Զիդանին, հարձակվողներից՝ Անրիին: Մնաց մեկը, լավագույնը: Այդ ֆուտբոլիստը Ռոնալդինյոն է:
Թիմի մարզիչն էլ ես կլինեմ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն: