
Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Գրոյթեր Ֆյուրթին» 3-1 հաշվով:
Մյունխենյան ակումբի կազմում գոլի հեղինակ չդարձավ Ռոբերտ Լևանդովսկին, որը հանդիպմանը մասնակցեց 90 րոպե: Լեհ հարձակվողի արդյունավետության անհավանական շարքն ընդհատվեց: Մինչև այս խաղը Լևանդովսկին 19 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ: Վերջին անգամ փետրվարի 19-ին է այնպես ստացվել, որ Լևանդովսկին ակումբային մակարդակում գոլ չի խփել:
Այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Լևանդովսկին խփել է 11 գոլ: