«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Լեհ ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի: AS-ի հաղորդմամբ՝ նա չի հասցնի ապաքինվել մինչև հոկտեմբերի 26-ին կայանալիք «Ռեալի» դեմ Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպումը:
«Էլ Կլասիկոյին» հարցականի տակ է նաև Դանի Օլմոյի ու Ժոան Գարսիայի մասնակցությունը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


