Logo

Լևանդովսկին վերադարձել է Լեհաստանի հավաքական

21:15 / 29.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերադարձել է Լեհաստանի ազգային հավաքականի հայտացուցակ, հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիան:

«Ռոբերտ Լևանդովսկին կլինի ազգային հավաքականի ավագը, և նա երկուշաբթի ինձ հետ կմասնակցի մամուլի ասուլիսին։ Ես փոխավագի դերը վստահել եմ Պյոտր Զելինսկիին, իսկ Յան Բեդնարեկը կլինի երրորդ ավագը։ Խաղացողներն արդեն տեղեկացված են. ես անձամբ խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ, քանի որ ուզում էի, որ նրանք առաջինն իմանան իմ որոշման մասին։

Այս որոշումը վերջնական է, և ես ավագի կարգավիճակի հարցը համարում եմ փակված. մենք այլևս չենք մեկնաբանի այն։ Թիմը պետք է կենտրոնանա բացառապես այս երկու կարևոր խաղերի վրա»,- ասել է լեհերի նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանը:

Հիշեցնենք, որ հունիսին 37-ամյա Լևանդովսկին կոնֆլիկտ էր ունեցել ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին պաշտոնակատար Միխալ Պրոբեժի հետ: Լեհերի ավագը հրաժարվել էր նրա գլխավորությամբ հավաքականում խաղալուց:

Լեհաստանի հավաքականը սեպտեմբերին ԱԱ-2026-ի ընտրական փուլում խաղեր կանցկացնի Նիդերլանդների և Ֆինլանդիայի ազգային թիմերի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ