Logo

Լևանդովսկին` թոփ-5 առաջնությունների պատմության երրորդ լավագույն ռմբարկու

16:29 / 21.10.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում դուբլ է ձևակերպել «Սևիլիայի» դեմ խաղում (5-1) և դարձել եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության երրորդ լավագույն ռմբարկուն։

ESPN-ի հաղորդմամբ` լեհ ֆուտբոլիստը ներքին առաջնություններում խփել է արդեն 366 գոլ ու շրջանցել Մյունխենի «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին։

36-ամյա Լևանդովսկին այդ ցուցանիշով զիջում է միայն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին («Բարսելոնա», ՊՍԺ, 496 գոլ) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (495 գոլ)։

Հիշեցնենք, որ Լևանդովսկին, բացի Լա լիգայից, թոփ-5 առաջնություններից «Բավարիայի» կազմում հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայում։ Նա Գերմանիայի առաջնությունում խփել է 312, Իսպանիայի առաջնությունում` 54 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ