Փարիզում ընթանում է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
Տարվա լավագույն հարձակվողի մրցանակի կոչմանն է արժանացել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը նվաճել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, իսկ տարվա լավագույն թիմ՝ «Չելսին»։
Կանանց «Ոսկե գնդակի» դափնեկիր է Ալեքսիա Պուտելյանսը՝ «Բարսելոնայից»։