Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին մարզական կարիերայում 7-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Ռոբերտ Լևանդովսկին, որը մրցանակի համար պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, շնորհավորել է արգենտինացի հարձակվողին:
«Նախ՝ ցանկանում եմ շնորհավորել է Լիոնել Մեսիին՝ «Ոսկե գնդակի» հաղթողին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր լրագրողի, որ քվեարկել է իմ օգտին: Կարծում եմ՝ 2021 թվականի իմ ձեռքբերումները կարևոր են:
Ես արժանացել եմ տարվա լավագույն հարձակվող մրցանակին, և ոչ ոք չի կարող անհատական մրցանակ նվաճել, եթե իր թիկունքին չունի հավատարիմ երկրպագուներ: Ես բացառություն չեմ: Շնորհակալ եմ իմ ակումբին՝ «Բավարիային», որը հնարավորություն ստեղծեց ինձ համար՝ հաջողության ու երազանքներիս հասնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներին, որ ամեն օր աջակցում են ինձ, քանի որ դա իսկապես մեծ նշանակություն ունի ինձ համար:
Եվ, ամենակարևորը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս: Շնորհակալ եմ, մայրի՛կ, շնորհակալ եմ, Աննա՛, դու իմ կյանքի սերն ես ու իմ լավագույն ընկերը: Շնորհակալ եմ քրոջս՝ Միլենային, իմ ընկերներին ու ղեկավար կազմին շարունակական աջակցության, իմ ձեռքբերումների հիմքը դնելու համար»,- գրել է Լևանդովսկին իր ֆեյսբուքյան էջում:
Մեսին՝ Լևանդովսկիին. «2020 թվականին դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»