Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե երբ է մտադիր ավարտել կարիերան:
«Հաշվի առնելով իմ տարիքը՝ գիտեմ, որ այդ օրը շուտով գալու է: Միգուցե առաջիկա 2-3 տարվա ընթացքում իմ կարիերան կավարտվի:
Երբ մի օր արթնանամ և զգամ, որ չեմ ցանկանում մարզման գնալ, կհասկանամ, որ առաջին արզդանշանը ստացել եմ: Իսկ մինչև այդ զգում եմ, որ սիրով եմ կատարում իմ աշխատանքը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Forbes-ը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 19 գոլի և 2 ասիստի հեղինակ: