Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին ֆուտբոլիստն է, որ Լա լիգայի 22 խաղում խփել է 19 գոլ, հաղորդում է ESPN-ը:
Նախորդ անգամ Լա լիգայում նման ցուցանիշ գրանցել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Լեո Մեսին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է անդալուզական «Սևիլիային», գոլերից մեկն էլ խփել է Ռոբերտ Լևանդովսկին:


