«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Պորտուի» հետ մրցավեճում, տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
34-ամյա հարձակվողը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Գրանադայի» դեմ մրցավեճը, ինչպես նաև չի մեկնի հավաքականի ճամբար՝ մասնակցելու Լեհաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին միջազգային դադարի ընթացքում:
Իսպանական մամուլը հաղորդում է, որ Լևանդովսկիի մասնակցությունը Կլասիկոյին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին, նույնպես հարցականի տակ է:
Լևանդովսկին այս մրցաշրջանում Լա լիգայում անցկացրած 8 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: