Logo

Լևանդովսկին` իր մարզավիճակի մասին

11:23 / 08.10.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր մարզավիճակի մասին։

«Դեռ նախորդ մրցաշրջանի վերջում ես մարզումային ծրագրում մի շարք ասպեկտներում փոփոխություններ կատարեցի, ինչն էլ սկսեց դրական անդրադառնալ մարզավիճակիս վրա։

«Բարսելոնան» այս պահին ունի բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ըստ իս` իմ առաջադրանքն է օգնել նրանց առավելագույնս իրացնել իրենց ներուժը»,- լեհ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա Լևանդովսկին 9 խաղում խփել է 10 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ