Logo

Լևանդովսկին հետաքրքիր ցուցանիշով գերազանցել է Մեսիին և հավասարվել Ռոնալդուին

12:38 / 22.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղում դուբլ գրանցեց՝ երկու անգամ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

433-ի հաղորդմամբ՝ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։ Այս ցուցանիշով նա գերազանցեց Լիոնել Մեսիին (18 գոլ) և հավասարվեց ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթում նշակետից ամենաշատ գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուն (19):

Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ երրորդ խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուից ու Լիոնել Մեսիից հետո, որը հատում է 100 գոլի շեմը։ 

«Վիրավորեցին ինձ, ես էլ պատասխանեցի». վիճաբանություն «Բենֆիկա» – «Բարսելոնա» խաղից հետո

Ֆլիկ. «Իմ թիմերը երբեք այսպիսի քամբեք չէին կատարել»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ