Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլ է խփել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում (1-3, երկրորդ խաղակես):
Only Stats-ը հայտնում է, որ սա 36-ամյա ֆուտբոլիստի կարիերայում 679-րդ գոլն է: Ֆուտբոլի պատմության ռմբարկուների ցուցակում լեհ ֆուտբոլիստը շրջանցել է Մյունխենի «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին (678 գոլ) և բարձրացել 7-րդ տեղ:
Լևանդովսկիից առաջ` 6-րդ տեղում, հունգարացի Ֆերենց Պուշկաշն է 706 գոլով:
Robert Lewandowski 🇵🇱 llegó a 679 goles oficiales en su carrera, superando los 678 tantos de Gerd Muller 🇩🇪 en su carrera.
— Only Stats (@TheGoatStats) January 21, 2025
Lewandowski se transforma en el 7️⃣mo máximo goleador en la historia del futbol.
El puesto 6️⃣ es de Ferenc Puskas 🇭🇺 706#barcelona #barca #championsleague… pic.twitter.com/putTII6Kxg


