Logo

Լևանդովսկին չի ստանա 2020 թ. «Ոսկե գնդակը»

22:30 / 15.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։

Què T’hi Jugues-ը գրում է, որ ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։

2020 թվականին Լևանդովսկին խաղում էր Մյունխենի «Բավարիայում» և համարվում էր այդ տարվա «Ոսկե գնդակի» բացահայտ ֆավորիտը: Այդուհանդերձ, France Football-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկեց մրցանակաշախությունը: Այդ տարի Լևանդովսկին 47 խաղում 55 գոլ էր խփել և ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2021-ին «Ոսկե գնդակը» ստացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, իսկ Լևանդովսկին գրավեց երկրորդ տեղը: 1956 թվականից գործող մրցանակը չի հանձնվել միայն 2020 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա