Այս խենթ տրանսֆերային շուկան չի դադարում զարմացնել:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»: Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհ հարձակվողը երջանիկ է իրեն զգում Մյունխենում, բայց ցանկանում է նոր մարտահրավերներ՝ մինչև 35 տարեկան դառնալը: Նշվում է, որ մյունխենյան ակումբն այս հարցով ունի հստակ դիրքորոշում. Լևանդովսկուն գնել ցանկացող ակումբը վճարում է 115 մլն եվրո, կամ լեհ հարձակվողը չի հեռանում «Բավարիայից»:
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդներ՝ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»:

