Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին.
«Ամեն ինչ շատ պարզ է։ Անկասկած` հաջորդ մրցաշրջանում նույնպես խաղալու եմ «Բարսայում»։ Ես մնում եմ ակումբում։
Իմ տարիքը խնդիր չէ։ Ինձ շատ լավ եմ զգում։ Ոչ մի տարբերություն չեմ զգում 3-4 տարվա համեմատ։ Արդեն տրամադրվում եմ հաջորդ մրցաշրջանին»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
35-ամյա լեհ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում 48 խաղում խփել է 25 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։