Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) ամփոփել է տարին։
2021 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել «Բավարիայի» ու Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների լավագույն մարզիկ։
Մեսին նաև հավակնում էր տարվա լավագույն մարզիկի մրցանակին, սակայն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենին։
Անվականակարգերի հաղթողներն ընտրվել են AIPS-ի անդամների քվեարկության շնորհիվ, որին մասնակցել է 21 երկրի ներկայացուցիչ։