Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով:
Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն:
Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի է ընկել դարպասի 11 գրավմամբ, 2012/13 մրցաշրջանում 13 գոլ խփել է «Բորուսիայի» կազմում, 2019/20 և 2021/22 մրցաշրջաններում էլ «Բավարիայի» կազմում մրցակիցների դարպասը գրավել է համապատասխանաբար 15 ու 13 անգամ:
Իսկ Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում խփել է 10-ից ավելի գոլ, կատարել 5-ից ավելի ասիստ (12+7), հայտնում է Squawka-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 45 խաղում խփել է 40 գոլ, Ռաֆինյան նույնքան խաղում ունի 50 գոլային ներգրավվածություն (28 գոլ, 22 ասիստ):


