«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում 20-րդ գոլն է խփել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում և տպավորիչ ցուցանիշի հասել:
Լեհ ֆուտբոլիստն ազգային թոփ լիգաներում նախորդ 10 մրցաշրջաններից 9-ում խփել է առնվազն 20 գոլ:
Լևանդովսկին 20+ գոլով մրցաշրջաններից 7-ն անցկացրել է Բունդեսլիգայում, 2-ը՝ Լա լիգայում:
Վերջին 10 տարիներից միայն նախորդ մրցաշրջանում է, որ հարձակվողը չի հասել 20 գոլի սահմանագծին: Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում Լևանդովսկին խփել էր 19 գոլ: