«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր տարիքի մասին.
«Շատերը խոսում են տարիքիս մասին, բայց շարունակում եմ աշխատել նախկինի պես։ Ցանկանում եմ դեռ մի քանի տարի խաղալ ամենաբարձր մակարդակով։ Ֆիզիկապես շատ լավ եմ զգում։ Ֆիզիկական տվյալների առումով, տարիներ առաջվա համեմատ, ոչ մի տարբերություն չեմ զգում:
Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչ պետք է անեմ թիմի համար։ Հարձակվողի ամենակարևոր ունակությունը վստահությունն է։ Եթե ես տուգանային հրապարակում եմ կամ դրա մատույցներում և ստանում եմ գնդակը, միշտ մտածում եմ գոլ խփելու մասին»,- լեհ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։
36-ամյա Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում խփել է 38 գոլ, կատարել 2 ասիստ։