Logo

Լևանդովսկի. «Պիկեն «Բարսելոնայի» լեգենդն է»

20:07 / 04.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է իր թիմակից Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը:

«Ժերարն իսկական պրոֆեսիոնալ է և մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: «Նա «Բարսելոնայի» լեգենդն է և տխուր է, որ նա հեռանում է»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Պիկեն «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբում խաղացել է մինչև 2004 թվականը, որից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և վերադարձել 2008 թվականին:

Իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:

Իսպանիայի հավաքականի կազմում պաշտպանը դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ