Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» հյուրընկալվելիս պարտվելու և մրցաշարից դուրս մնալու մասին:
«Սա Չեմպիոնների լիգայի հանդիպում էր: Հիմա պետք է առաջ գնալ, քայլ առ քայլ առաջ շարժվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին մեզ միշտ աջակցելու համար։
Մենք հավատում ենք Չավիին: Նա առաջընթաց ունի, և մենք վստահում ենք նրան: Այժմ մենք պետք է կենտրոնանանք Լա լիգայի և Արքայական գավաթի վրա, իսկ հաջորդ տարի պետք է ավելի ուժեղ վերադառնանք Չեմպիոնների լիգա»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: Պատասխան խաղում Իսպանիայի փոխչեմպիոնը պարտվել էր 1-2 հաշվով, Լևանդովսկին բացել էր հաշիվը 11-մետրանոց հարվածով: