Logo

«Բարսայի» առաջին պարտությունը Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում խոշոր հաշվով էր

20:22 / 05.10.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվեց «Սևիլիային»։

Անդալուզյան ակումբից 13-րդ րոպեին հաշիվը բացեց չիլիացի անվանի հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը։

«Բլաուգրանայից» առաջին խաղակեսի վերջում հաշիվը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը` Լա լիգայում խփելով իր առաջին գոլը։

Կատալոնական ակումբից 76-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Ռոբերտ Լևանդովսկին, բայց լեհ ֆուտբոլիստի` 11-մետրանոցից կատարած հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը և 19 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 21 միավոր։

«Սևիլիան» 13 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր

«Սևիլիա» - «Բարսելոնա»` 4-1

Ալեքսիս Սանչես, 13 (11մ), Իսակ Ռոմերո, 36, Խոսե Անխել Կարմոնա, 90, Էկոր Ադամս, 90+6 - Մարկուս Ռեշֆորդ, 45+

Չիրացրած 11-մետրանոց` Ռոբերտ Լևանդովսկի, 76 («Բարսելոնա»)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ