Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ «Ոսկե գնդակի» անցյալ տարվա դափնեկիր Լիոնել Մեսին չի կարողանա երկար ժամանակ պահպանել կայուն լավ մարզավիճակ և ուշ թե շուտ կզիջի դիրքերը։
Piłka Nożna հանդեսին տված հարցազրույցում անդրադառնալով այն թեմային, որ 2021 թվականին Ռոնալդուն և Մեսին փոխեցին ակումբները՝ Լևանդովսկին նշել է. «Պորտուգալացուց այլ սպասելիքներ կան, իսկ Մեսին այլ տիպի խաղացող է։ Կրիշտիանուի տարիքում նրա համար բարդ կլինի պահպանել գոլերի նախկին վիճակագրությունը։
Մեսիի համար ակումբի փոփոխությունը, անկասկած, ավելի մեծ փորձ է։ Իսպանիայից բացի այլ տեղում երբևէ չի խաղացել, չի խոսել այլ լեզվով։ Նա բախվել է լեզվական պատնեշի։ Իսկ Կրիշտիանուն մի քանի անգամ փոխել է ակումբներն ու առաջնությունները»:
«Կարևոր չէ, թե որ տարիքում ես գնում այլ թիմ. կարևոր են հանգամանքները»,- հավելել է լեհը:
Տեղին է նշել, որ Ռոնալդուն 36 տարեկան է, Մեսին՝ 34, իսկ Լևանդովսկին՝ 33: