Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լեսթերը» սեփական դաշտում 0-4 հաշվով պարտվել է «Բրենթֆորդին» և հակառեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։
«Լեսթերը» Պրեմիեր լիգայում տնային խաղերում 6-րդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու, ինչն Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ վատագույն արդյունքն է։
Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած թիմը, բացի «Բրենթֆորդից», «չոր» հաշվով պարտվել է նաև «Արսենալին» (0-2), «Ֆուլհեմին» (0-2), «Քրիստալ Փելասին» (0-2), «Մանչեսթեր Սիթիին» (0-2) և «Վուլվերհեմփթոնին» (0-3)։
«Լեսթերը» 26 խաղում 17 միավոր է վաստակել և նախավերջին` 19-րդ տեղում է։