Logo

«Լեսթերի» առաջին հաղթանակն Անգլիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:51 / 04.10.2022ՍՊՈՐՏ
Լեսթեր-Նոթինգհեմ Ֆորեստ

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լեսթերը» տանը 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ: 

Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի կազմում դուբլով աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, մեկական գոլ խփեցին նրա հայրենակից, կիսապաշտպան Հարվի Բարնսն ու զամբիացի հարձակվող Պատսոն Դական:

«Լեսթերն» առաջին հաղթանակը տարավ Անգլիայի ընթացիկ առաջնությունում ու, շրջանցելով «Նոթինգհեմ Ֆորեստին», 4 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է: «Նոթինգհեմ Ֆորեստը» նույնքան միավորով վերջինն է:

Հիշեցնենք, որ 2015/16 մրցաշրջանում «Լեսթերն» իտալացի Կլաուդիո գլխավորությամբ դարձել էր Անգլիայի չեմպիոն:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Լեսթեր» - «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 4-0 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 25, 35, Հարվի Բարնս, 27, Պատսոն Դակա, 73


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ