Logo

Լերոյ Սանեն վերջին հանդիպումն է անցկացրել «Բավարիայի» կազմում

13:53 / 30.06.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն վերջին հանդիպումն է անցկացրել ակումբի մարզաշապիկով։

29-ամյա ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի խաղում (4-2) փոխարինման էր դուրս եկել 58-րդ րոպեին։

Եզրայինը հունիսի 12-ին երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Գալաթասարայի» հետ։ Հուլիսի 1-ին նա ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես կդառնա թուրքական ակումբի ֆուտբոլիստ։

«Միայն հարգանք եմ զգում Սանեի հանդեպ։ Միասին շատ հաղթանակներ ենք տարել «Մանչեսթեր Սիթիում» ու շարունակել ենք դա անել նաև այստեղ։ Ես միշտ լավ կվերաբերվեմ նրան»,- նշել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, որի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Սանեն մյունխենյան գրանդում հանդես էր գալիս 2020թ. հուլիսից, 223 խաղում խփել է 61 գոլ, կատարել 55 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ