Logo

Լերոյ Սանեն շրջանցեց Բեկենբաուերին, Ռոյսին և այլ խաղացողների

11:47 / 18.11.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի և «Գալաթասարայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրում 2 գնդակ ուղարկեց Սլովակիայի հավաքականի դարպասը և աչքի ընկավ գոլային փոխանցումով:

29-ամյա ֆուտբոլիստը Բունդեսթիմի կազմում անցկացրած 72-րդ խաղում գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ ռմբարկուական պայքարում շրջանցելով Ֆրանց Բեկենբաուերին, Յուպ Հայնկեսին, Նիկլաս Ֆյուլկրուգին, Օտտո Հարդերին, Լեոն Գորեցկային, Հանս Շեֆերին և Մարկո Ռոյսին:

Ազգային հավաքականի կազմում ևս 1 գոլ խփելով՝ Սանեն կհավասարվի միանգամից 6 ֆուտբոլիստի, որոնց թվում են Տոնի Կրոսը և «Այնտրախտի» ներկայացուցիչ Մարիո Գյոտցեն, որը վերջին անգամ Գերմանիայի հավաքականում խաղացել է 2023 թվականի մարտին:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ