Logo

Լերոյ Սանե. «Սա եզրափակիչին հավասար հանդիպում է»

18:25 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի եզրային հարձակվող Լերոյ Սանեն խոսել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում իսպանացիների դեմ դիմակայության մասին։

«Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, այնպես որ, կարելի է ասել, որ սա եզրափակիչին հավասար հանդիպում է։ Սակայն մրցաշարին մասնակցում են նաև այլ ուժեղ թիմեր։ Այդ պատճառով պետք չէ չափազանց մեծ նշանակություն տալ դրան»,- Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականների հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին Շտուտգարտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա