Logo

VBET ՀՊԼ. «Լեռնային Արցախը» գոլառատ խաղում ուժեղ գտնվեց «Ուրարտուից» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:32 / 28.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լեռնային Արցախը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Ուրարտուին»։ 

«Լեռնային Արցախի» կազմում աչքի ընկավ կոլումբացի կիսապաշտպան Խուան Պալասիոն, իսկ «Ուրարտուի» կազմում՝ Կարեն Մելքոնյանն ու Ժիրայր Մարգարյանը։ Հանդիպման վերջնամասում երկու անգամ ինքնագոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը։

5 տուրերից հետո «Լեռնային Արցախը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Ուրարտուն» 9 միավորով 9-րդն է։

Հաջորդ տուրում «Լեռնային Արցախը» կմրցի «Փյունիկի», իսկ «Ուրարտուն»՝ ԲԿՄԱ-ի հետ։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 2-3

Կարեն Մելքոնյան, 15, Ժիրայր Մարգարյան, 26 - Խուան Պալասիո, 7, Ժիրայր Մարգարյան, 71 (ինքնագոլ), Ժիրայր Մարգարյան 80 (ինքնագոլ)

VBET ՀՊԼ.  «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» խաղին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ