Logo

Լենոքս Լյուիսը նշել է ամենաուժեղ հարվածով մրցակցին

10:31 / 10.01.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը խոստովանել է, թե ով է եղել իր՝ ամենաուժեղ հարվածով մրցակիցը։ Բրիտանացի լեգենդար բռնցքամարտիկն առանձնացրել է ամերիկացի Շենոն Բրիգսին։

«Նրան պակասում էր դիմացկունությունը, սակայն Բրիգսը, միանշանակ, գիտեր՝ ինչպես օգտագործել իր քաշը հարվածի համար»,- Լենոքս Լյուիսի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

Հիշեցնենք, որ Շենոն Բրիգսը եղել է WBC վարկածով չեմպիոնական գոտու հավակնորդ։ Լենոքս Լյուիսն ամերիկացուն տեխնիկական նոկաուտով հաղթել էր 5-րդ ռաունդում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա