Լենարտ Կառլը դարձել է Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մինչև 18 տարեկանը «գոլ+ասիստ» ցուցանիշով Բունդեսլիգայում վաստակել է 5 միավոր, հաղորդում է Bayern & Germany-ն:
17-ամյա Կառլը 3 գոլ և 2 ասիստ է գրանցել Գերմանիայի առաջնությունում: Բոլոր մրցաշարերում գերմանացին ունի ընդհանուր 6 գոլ և 2 ասիստ:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


