Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է գլխավորել անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Քովենթրի Սիթին»:
Ակումբի նախագահը Sky Sports-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մի շարք մասնագետներ ինքնակենսագրականներ են ուղարկել: Այդ մասնագետներից մեկը Լեմպարդն է:
«Մենք ստացել ենք մեծ քանակի CV-ներ բարձրակարգ մասնագետներից, որոնցից մեկն էլ Լեմպարդն է, սակայն այժմ դադար է ակումբային ֆուտբոլում:
Մենք կգնահատենք ամեն ինչ, իսկ հետո կորոշենք, թե ովքեր կլինեն շորթլիսթում, իսկ հետո հարցազրույցներ կանցկացնենք»,- ասել է ակումբի նախագահը:
Հիշեցնենք, որ 46-ամյա Լեմպարդը 2018-2019 թվականներին գլխավորել է անգլիական «Դերբի Քաունթին», 2019-2021թթ. և 2023-ի ապրիլ-հուլիսը` «Չելսին», 2022-2023թթ.` «Էվերթոնը»: