Logo

Լեմպարդը կարող է ազգային հավաքական գլխավորել

15:12 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկվող մասնագետների կարճ ցուցակում, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրում է մասնագետի, որի գլխավորությամբ հավաքականը կարող է արժանապատիվ ելույթ ունենալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում:

Ներկայումս Կանադայի հավաքականի մարզիչի պաշտոնակատարն է Մաուրո Բիելոն։

Հիշեցնենք, որ 45-ամյա Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում մինչև այժմ գլխավորել է անգլիական «Չելսին», «Դերբի Քաունթին» և «Էվերթոնը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ