Logo

«Լեմպարդը համարյա ամեն օր զանգում է Մերտենսին»․ Գործակալ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.04.2020ՍՊՈՐՏ
26671630 0 image a 8 1585734315223 - «Լեմպարդը համարյա ամեն օր զանգում է Մերտենսին»․ Գործակալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:37

-

-

Գործակալ Վինչենցո Մորաբիտոն պատմել է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի նկատմամբ «Չելսիի» ունեցած հետաքրքրության մասին:

«Դրիսը նախապես ասել է, որ ցանկանում է մնալ «Նապոլիում», սակայն նրա գործակալը ֆուտբոլիստին հետագայում սկսել է առաջարկել արտասահմանյան տարբեր ակումբների: Դա նշանակում է, որ խաղացողի ու ակումբի միջև ինչ-որ բան է փոխվել:

Ես գիտեի դա, քանի որ զբաղվում էի Օլիվյե Ժիրուի հետ կապված աշխատանքով, երբ սպասվում էր, որ նա հունվարին կհեռանար «Չելսիից», իսկ լոնդոնցիները պայմանագիր կստորագրեին Մերտենսի հետ: Թեև «Չելսին» ապահովության համար երկարաձգեց պայմանագիրը Ժիրուի հետ, ակումբը դեռևս շատ է ցանկանում հրավիրել Մերտենսին: Լեմպարդը համարյա ամեն օր զանգում է նրան: Այնպես որ, կարող եմ պատկերացնել բելգիացու՝ «Չելսի» տեղափոխությունը»,- Մորաբիտոյի խոսքերը մեջբերում է Radio Kiss Kiss Napoli-ն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ Մերտենսին իր գլխավորած թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի «Յուվենտուսը» մարզող Մաուրիցիո Սարին:

Զիեշը բացահայտել է, թե ինչպես է Լեմպարդը համոզել իրեն տեղափոխվել «Չելսի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ