Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նորեկ, ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկի մասին:
«Կան բաներ, որոնք, ակնհայտ չեն ու ուղիղ կերպով չեն վերաբերվում ֆուտբոլին, սակայն, մենք հույս ունենք, որ Մուդրիկը հիանալի խաղացող կդառնա ակումբի համար:
Այս կարճ ժամանակահատվածում տեսել ենք նրա խաղային որակները, սակայն դեռ շատ բան պետք է սովորի, ու դա նորմալ երևույթ է երիտասարդ ֆուտբոլիստների համար: Վինգերները պետք է կարողանան պաշտպանվել, հակառակ դեպքում հաղթելն անհնար կլինի: Դրա համար ժամանակ է պետք»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի շարքերը համալրել է 2023 թվականի հունվարին՝ տեղափոխվելով Դոնեցկի «Շախտյորից»: Գործարքի արժեքը կազմել է 70 միլիոն եվրո (առանց հավելավճարների):
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մուդրիկը մասնակցել է 11 հանդիպման ու 2 կատարել 2 գոլային փոխանցում: