Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծիք է հայտնել Իսպանիայի հավաքականի մասին, որի հետ «Բունդեսթիմը» հուլիսի 5-ին մրցելու է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
«Մենք տեսել ենք խմբային փուլում Իսպանիայի լավ արդյունքները: Գուցե տեխնիկայով նրանք գերազանցում են մեզ: Բայց նրանք ցածրահասակ են ու անփորձ: Իսպանիան երեխաների թիմ է:
Նրանք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն, որոնք միջազգային մրցաշարերի փորձ գրեթե չունեն»,- Welt-ի հետ զրույցում ասել է գերմանացին:
Հիշեցնենք, որ Իսպանիա - Գերմանիա խաղի հաղթողը կիսաեզրափակիչում մրցելու է Պորտուգալիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ։