Logo

Լեկլերն ասել է՝ որն է «Ֆերարիի» նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:32 / 29.09.2022Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի մրցարշավորդ, «Ֆերարիի» ներկայացուցիչ Շառլ Լեկլերը հույս է հայտնել, որ իր թիմը չի կրկնի մրցաշրջանի ընթացքում թույլ տված սխալները:  

«Պարզապես պետք է առավելագույնը քաղել մնացած Գրան պրիներից ու ցույց տալ, որ «Ֆերարին» հետևություններ է արել սխալներից: Հույս ունեմ՝ կհաղթենք Սինգապուրի Գրան պրիում»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի 16-րդ փուլից հետո «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 335 միավորով առաջատարն է, իսկ Շառլ Լեկլերը երկրորորդն է (219): Լավագույն եռյակը եզրափակում է Ֆերստապենի թիմակիցը՝ մեքսիկացի Սերխիո Պերեսը (210):

Սինգապուրի Գրան պրին կայանալու է հոկտեմբերի 2-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ