Logo

«Ֆերարիի» բոլիդը շարքից դուրս եկավ Ֆրանսիայի Գրան պրիում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:15 / 24.07.2022• Ֆորմուլա 1
null

«Պոլ Պիկար» մրցուղում ընթանում է «Ֆորմուլա-1»-ի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ փուլը՝ Ֆրանսիայի Գրան պրին: 

«Ֆերարիի» պիլոտ Շառլ Լեկլերը 11-րդ շրջադարձի ժամանակ, դուրս գալով մրցուղուց, բախվել է արգելապատնեշներին: Մոնեգասկը վնասվածքներ չի ստացել և ինքնուրույն լքել է «Ֆերարիի» բոլիդը: Մինչև վթարը Լեկլերը Ֆրանսիայի Գրան պրիի առաջատարն էր:

Նախնական տվյալներով՝ խնդիրներ են առաջացել բոլիդի ոտնակի հետ, որից հետո հնարավոր չի եղել շարունակել ընթացքը:

Ընդհանուր հաշվարկը գլխավորում է «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենը (208 միավոր), Լեկլերը 2-րդն է (170): 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ