Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ձերբակալվել է Լեհաստանի Կրակով քաղաքի օդանավակայանում, հայտնում է BAZA-ն:
37-ամյա մարզիկը շտապելիս գերազանցել է մեքենայի արագությունը և հայտնվել է լեհական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:
Հանրահայտ բռնցքամարտիկին ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ գործին միջամտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը դեկտեմբերի 21-ին տիտղոսային ռևանշ մենամարտ կանցկացնի բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ: