Միխալ Պրոբեժը նշանակվել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այդ պաշտոնում լեհ մասնագետը կփոխարինի պորտուգալացի Ֆերնանդու Սանտուշին, որը պաշտոնանկ էր արվել օրեր առաջ։
2022-2023 թվականներին 50-ամյա Միխալ Պրոբեժը գլխավորել է Լեհաստանի երիտասարդական հավաքականը։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է մի շարք լեհական ակումբներում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարում Լեհաստանի հավաքականը 5 խաղից հետո վաստակել է 6 միավոր ու նախավերջին տեղում է E խմբում: